Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը փետրվարի 1-ից վարչարարություն կսկսի վարձով տրված բնակարանների հետ կապված

ՊԵԿ-ը փետրվարի 1-ից վարչարարություն կսկսի վարձով տրված բնակարանների հետ կապված
Տնտեսություն
18:36, 11 январь 2024
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը։

Ըստ այդմ, կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք անշարժ գույք են հանձնել վարձակալության, բայց այդ մասին հայտարարություն չեն ներկայացրել ՊԵԿ։ Նրա խոսքով՝ վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն եկամտահարկ․
«Արդեն ունենք 5 հազար քաղաքացի, որոնք արձագանքել են մեր կոչին ու ներկայացրել հայտարարություն վարձակալական հարաբերությունների մասին։ Կոչ եմ անում քաղաքացիներին՝ կամավոր ներկայացնել հայտարարություն, որ խուսափեն մեծ տուգանքներից։ Հարկ վճարելու մշակույթը պետք է աստիճանաբար զարգացնել, որ քաղաքացին չափսոսի հարկը վճարել։ Ի վերջո, այդ գումարն օգտագործվում է սոցիալական և մի շարք այլ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով»,-ասել է նա։