Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեներալ Կատոչին ներկայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ Նարեկ Մկրտչյան

Գեներալ Կատոչին ներկայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ Նարեկ Մկրտչյան
Տնտեսություն
12:34, 25 февраль 2024
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել «Հնդկաստան» հիմնադրամի (India foundation) տնօրեն, գեներալ-մայոր Դրուվ Կատոչի հետ՝ քննարկելու համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության հնարավորությունները. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՍՀ նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը։

«Գեներալ Կատոչին ներկայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերջինիս համոզմամբ Հնդկական օվկիանոսի ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում կարևոր դերակատարություն խաղալու մեծ պոտենցիալ ունի: Այս համատեքստում գեներալը կարևոր համարեց Հայաստանի մասնակցությունը  հիմնադրամի նախաձեռնությամբ և Հնդկաստանի կառավարության հետ  համագործակցությամբ կազմակերպվող  «Հնդկական օվկիանոս» ամենամյա համաշխարհային կոնֆերանսին, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանի կարևորագույն պետություններին հանդես գալ ընդհանուր հարթակում և քննարկել համագործակցության հեռանկարները»»։