Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը

Մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը
Տնտեսություն
22:02, 06 октябрь 2021
,Հոկտեմբերի 8-ին մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը (ԻԿԽ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համատեղ։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, RIPE NCC արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանը, ArmIGF համակարգող, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Լիաննա Գալստյանը։

ՏՏ դասընթացներ թեմայով ելույթ կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ Ատելության խոսքի, Առցանց ուսուցման առավելությունների և թերությունների, Թվային տեխնոլոգիաների ներառականության, Հայաստանում էլեկտրոնային առողջապահության, .հայ տիրույթի նորությունների և համընդհանուր ընկալուման վերաբերյալ։