Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկեց «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը․ ուղիղ

Մեկնարկեց «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը․ ուղիղ
Տնտեսություն
10:35, 21 октябрь 2021
Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը: 
 
Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
 
«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։
 
Միջոցառումների ժամանակացույցը. 
 
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ից,  «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» ֊ը կշարունակվի Ինժեներական քաղաքում (Բագրևանդի 21/1)՝ ցուցահանդեսի բացմամբ։ 
 
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը։ 
 
Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց նվաճումներն ավտոմոբիլային, կիսահաղորդչային, ավիատիեզերական, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիական արտադրության, կիբերանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության և այլ ոլորտներում:
 
Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կկայանան նաև հեքըթոնների ամփոփիչ «Demo Day»-եր հետևյալ թեմաներով․
 
- հոկտեմբերի 24-ին -  «Ինժեներական նորարական լուծումներ՝ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն)
- հոկտեմբերի 25-ին, «CreaTech նորարական գաղափարներ՝ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» (Գյումրու տեխնոլոգիական կենտրոն)