Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահն ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին

ԱՀ նախագահն ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին
Քաղաքականություն / Տնտեսություն / Հասարակություն
18:59, 10 февраль 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։

Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման,  երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հնտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայմանը, մի շարք նոր կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։