Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսնական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ Ֆինանսնական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետներին
Տնտեսություն
20:40, 11 ноябрь 2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը. այս մասին հայտնում են նախարարությունից, նշելով, որ իր խոսքում նախարարն ընդգծել է հայ եւ ռուս գործընկերների միջեւ աշխատանքային փորձի փոխանակման եւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: Նա շեշտել է, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, եւ ներկայում եւս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ եւ ռուս մասնագետների փորձի փոխանակման եւ աշխատանքային քննարկումների ծավալման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: