Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարարը գերմանացիներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը

Նախարարը գերմանացիներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը
Պաշտոնական
17:08, 13 октябрь 2021
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտենտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: