Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել 30 կին գործարարի

Վահան Քերոբյանը շնորհակալագրերով է պարգևատրել 30 կին գործարարի
Տնտեսություն / Հասարակություն
18:39, 08 март 2022
Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, նախարար Վահան Քերոբյանն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Երկրի տնտեսական առաջընթացին նպաստելու և զգալի ներդրման համար նախարարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել է տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և նորաձևության, հանրային սննդի, ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառներում գործունեություն ծավալող շուրջ 30 կին գործարար:

Հանձնելով շնորհակալագրերը` նախարարը մեկ անգամ ևս կարևորել է կանանց դերն ու ակտիվությունը տնտեսության զարգացման գործընթացում և հույս հայտնել, որ միասնական ուժերով հնարավոր կլինի հասնել նոր բարձունքների եւ էլ ավելի մեծացնել կանանց դերը տնտեսության զարգացման գործում:
 
Օգտագործելով գործարարների հետ եւս մեկ անգամ զրուցելու հիանալի առիթը՝ նախարարն առանձին զրույցներ է ունեցել կին գործարարների հետ, քննարկել ոլորտային խնդիրներ, լսել նրանց առաջարկները եւ ծանոթացել վերջիններիս նոր նախագծերին, ինչպես նաեւ ձեռքբերումներին։