Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱՏՄ ղեկավարը սահմանամերձ համայնքներում մասնակցել է խմելու ջրի զննման աշխատանքներին

ԱԱՏՄ ղեկավարը սահմանամերձ համայնքներում մասնակցել է խմելու ջրի զննման աշխատանքներին
Տնտեսություն
21:15, 05 апрель 2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ կարևորելով խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, կենտրոնական ապարատի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ մասնակցել է ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող խմելու ջրի զննման աշխատանքներին։

Զննումն իրականացվել է Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում։