Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի սկզբին Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Մայիսի սկզբին Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
Տնտեսություն
21:04, 27 апрель 2023
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի սկզբին կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 27-ի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի մայիսի 3-5-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։

ՀՀ պատվիրակությունը կղեկավարի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։