Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել ՀՎՀՀ-ի առկայությունը․ Տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։ 

Հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։ 

Արագ արձագանքման և էլեկտրոնային ծանուցումների եղանակով հարկային մարմինը հարկ վճարողների հետ գործընկերային երկխոսություն է հաստատում: Տնտեսվարողները հնարավորություն են ստանում շտկելու տեխնիկական վրիպակները կամ օրենքի չիմացությամբ թույլ տված սխալները՝  տույժերից և տուգանքներից խուսափելու համար: