Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովրդի 51 տոկոսի կարծիքը հաշվի չառնելը սխալ մոտեցում է. «բոլորին դեմ»-ը նույնպես կարծիք է. Արտակ Գալստյան

Հայ ժողովրդի 51 տոկոսի կարծիքը հաշվի չառնելը սխալ մոտեցում է. «բոլորին դեմ»-ը նույնպես կարծիք է. Արտակ Գալստյան
Իրավունք
13:16, 13 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը: 

«Ես կարծում եմ, որ մարդն իրավունք ունի ընտրելու, իրավունք ունի չընտրելու, իրավունք ունի բոլորին դեմ քվեարկելու, թեկուզ այն պատճառով, որ, դիցուք, իր թեկնածուն չկա: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ընտրությանը մասնակցում է մեկ կուսակցություն (մենք չունենք իրավական նորմ, որ ստիպենք կուսակցություններին պարտադիր մասնակցել), ի՞նչ ենք անում, մեկ ձայնով ընտրվում է և սկսում է կառավարե՞լ երկիրը»,- ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչ խնդիր է լուծում «բոլորին դեմ» տարբերակը: 

Օրինակ բերելով Բրազիլիայի քաղաքապետի ընտրությունը՝ նա նշեց, որ այնտեղ ժողովուրդն իրավունք է ունեցել նշելու կապիկի անունը:

Գալստյանը նկատեց, որ այսօր ունենք ընտրություններին չմասնակցության 51 տոկոս. «Ես կարծում եմ, որ ՀՀ ժողովրդի 51 տոկոսի կարծիքը հաշվի չառնելը սխալ մոտեցում է: «Բոլորին դեմ»-ը նույնպես կարծիք է»:

Նա նաև անդրադարձավ վարչապետի շարունակականության թեմային և ասաց. «Ես կարծում եմ, որ սահմանադիրը այն միտքն է դրել, որ պետության իշխանությունը մեկ անձի կողմից չուզուրպացվի»: