Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման տեղեկատվություն պահանջելը ԱԱԾ-ից որևէ հիմնավորում չունի. Այս ամբողջ ընթացքում քննարկել ենք միայն Ջեմմա Մարտիրոսյանի դեպքը. Բադասյանը՝ «Զարթոնք»-ի և «Հայաստան»-ի միջնորդությունների մասին

Նման տեղեկատվություն պահանջելը ԱԱԾ-ից որևէ հիմնավորում չունի. Այս ամբողջ ընթացքում քննարկել ենք միայն Ջեմմա Մարտիրոսյանի դեպքը. Բադասյանը՝ «Զարթոնք»-ի և «Հայաստան»-ի միջնորդությունների մասին
Իրավունք
14:57, 13 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Զարթոնք» կուսակցությունը պահանջեց ԱԱԾ-ից տեղեկատվություն պահանջել: Այդ կուսակցությունը ներկայացնող Արա Զոհրաբյանը նշեց. «Քաղաքացիները ընտրության օրը ստորագրել են ցուցակում, սակայն, ըստ ԱԱԾ տվյալների, փաստացի Հայաստանում չեն գտնվել»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանն այս առնչությամբ նկատեց. «Նման տեղեկատվություն պահանջելը ԱԱԾ-ից, կարծում եմ, որևէ հիմնավորվածություն չունի այն պարզ պատճառով, որ մենք այս ամբողջ ընթացքում չտեսանք մեկ դեպք, որին որ պահանջված տեղեկատվությունը որևէ իմաստ կունենա: Ամբողջ ընթացքում քննարկել ենք Ջեմմա Մարտիրոսյանի դեպքը, և կարծում եմ՝ արդեն սպառիչ պատասխանը ստացել ենք: Կարծում եմ՝ որևէ հիմնավորում չկա, որ կարող ենք տեղեկատվություն պահանջել»: 

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից հանրային ծառայողների քանակի մասին տեղեկությանն էլ, Բադասյանի խոսքով, պարզ չէ, թե որ փաստի հաստատման համար է, ինչ նպատակով. «Կարծում ենք՝ ակնհայտ անհիմն է: Նույնը՝ ՊՆ-ից զինծառայողների քանակի հետ կապված»:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկատվություն պահանջելուն, ապա, ինչպես նշեց Ռուստամ Բադասյանը, ՀԷՑ-ից պարզաբանումներ հնչել են:

 «Հայաստան» դաշինքի միջնորդության մասին էլ Բադասյանն ասաց. «Բազմիցս ասվել է, որ վարձատրության մաս են կազմում այդ պարգևատրումները, և պարզ չէ, թե որ փաստի հետ կապված է այդ տեղեկատվությունը պահանջվում»: