Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից․․․Դրա պատասխանատուն լինելու է ՀՀ-ն՝ բոլոր համապատասխան հետևանքներով․ Ռոբերտ Քոչարյան

Մինչև այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից․․․Դրա պատասխանատուն լինելու է  ՀՀ-ն՝ բոլոր համապատասխան հետևանքներով․ Ռոբերտ Քոչարյան
Իրավունք
14:38, 24 август 2021
«Մինչև այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար․ ՀՀ երկրորդ և Ղարաբաղի առաջին նախագահից»,- այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 

Քոչարյանը նշեց, որ իրենք ունեն Եվրոպական դատարան ներկայացրած բազմաթիվ բողոքներ և հոդվածը, որով իրեն մեղադրում էին հակասահմանադրական է, և պարզ էր, թե ինչ կարգի որոշումներ են լինելու նաև այդ հարցի վերաբերյալ։

Այնուհետև Քոչարյանն ասաց, որ դրա պատասխանատուն լինելու է  ՀՀ-ն՝ բոլոր համապատասխան հետևանքներով։

«Հիմա մենք ասում ենք մեր քթի առաջ կա այս օրինակը՝ նույն դահլիճում, այս երեք տարվա ընթացքում․ հիմա մենք այդ նույն գրաբլին մեկ անգա՞լ էլ պետք է կոխենք, թե՞ պետք է ուղղակի այս իրավիճակից դասեր քաղենք։ Կա կասկած, պետք է այդ կասկածը փարատել՝ ինչքան հնարավոր է ավելի շուտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 մլն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։