Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազը միջնորդեց սանկցիա կիրառել Արմեն Գևորգյանի՝ դատական նիստը լքած պաշտպանի նկատմամբ, սակայն դատարանը սանկցիա չկիրառեց և հետաձգեց նիստը

Դատախազը միջնորդեց սանկցիա կիրառել Արմեն Գևորգյանի՝ դատական նիստը լքած պաշտպանի նկատմամբ, սակայն դատարանը սանկցիա չկիրառեց և հետաձգեց նիստը
Իրավունք
16:02, 24 август 2021
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևրոգյանի գործով նիստի ժամանակ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, թե ինքը կասկածներ ունի դատարանի օրինականության վերաբերյալ և լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ պատրաստվի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։

Չնայած դատավոր Աննա Դանիբեկյանը հակադարձեց, որ թույլ չի տալիս լքել նիստերի դահլիքը, Էրիկ Ալեքսանյնաը լքեց դահլիճը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ դատավորի հայտարարությունից հետո, երբ մեղադրողները պետք է հրապարակեին մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանական կողմն ակնհայտորեն գործողություններ սկսեց, որոնք խիստ արհեստական են և ուղղված են նրան, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը չհրապարկվի և դա պաշտպանության կողմի գերխնդիրն է։

«Ես միջնորդում եմ դատական նիստերի դահլիճից հեռացած փաստաբանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, որովհետև գործողությունները տեղի են ունեցել հենց այստեղ՝ քիչ առաջ, դատարանն այլևս պարզելու բան չունի, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է եղել դատավարության մասնակցի կողմից և իր պարտականությունների կատարումից չարամիտ հրաժարում»,-ասաց Գևորգ Եղիազարյանը։  

Դատավորը, սակայն, սանկցիա չկիրառեց և հետաձգեց նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոտսոսի 31-ին, ժամը 13․00-ին։  

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։