Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում է․ բերման են ենթարկվել փոխնախարարը և վարչության պետը

ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում է․ բերման են ենթարկվել փոխնախարարը և վարչության պետը
Իրավունք
14:45, 31 январь 2024
Քիչ առաջ  տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն մտել է էկոնոմիկայի նախարարություն և ձերբակալել էկոնոմիկայի փոխնախարարին ու վարչության պետին։ 

Civic.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում  նախարարությունում։ «Իմ տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն ձերբակալության փաստը դեռ չի հաստատել։ Հաստատում եմ, որ ԱԱԾ-ն այս պահին քննչական գործողություններ է կատարում էկոնոմիկայի նախարարությունում»,- ասաց խոսնակը՝ հաստատելով, որ բերման են ենթարկվել փոխնախարարը և  վարչության պետը։ 

Ո՞ր գործի շրջանակում է բերման ենթարկվել  փոխնախարարը՝ հարցին խոսնակն այսպես պատասխանեց. «Պետական կառավարման մարմին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կարող են գալ։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարը կարևորում ենք, բայց միաժամանակ հարգում ենք մեր աշխատակիցների անմեղության կանխավարկածը»։ 

Խոսնակը նաև հավելեց, որ ԱԱԾ-ն դեռ շարունակում է քննչական գործողությունները նախարարությունում։