Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին կարող է մեղադրանք առաջադրվել ծառայողական անփութության համար․ նա հարցաքննվում է

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին կարող է մեղադրանք առաջադրվել ծառայողական անփութության համար․ նա հարցաքննվում է
Իրավունք
18:11, 30 август 2022
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ 

Civic.am-ի աղբյուրների համաձայն՝ Արզումանյանը չի ձերբակալվել, այլ բերման է ենթարկվել և այժմ հարցաքննվում է։ Քննչական գործողություններ են իրականացվում։ Մեր աղբյուրի համաձայն, Արզումանյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում, որով Արզումանյանին կարող է մեղադրանք առաջադրվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հոդվածով։ 

Հիշեցնենք, որ լուրը դեռևս պաշտոնական որևէ աղբյուրի կողմից չի հաստատվել, սակայն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսին» հայտնել է, որ գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում: 

«Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Վովա Հակոբյան