Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի

Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի
Իրավունք
16:04, 24 март 2024
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով Մարտական Եղբայրություն միաբանության բերման ենթարկված անդամների թիվը հասելէ 49-ի: Նրանք տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման  Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Հայտնում են Մարտական եղբայրության ֆեյսբուքյան էջում: