Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնություն գործադրելու կասկածանքով բերման ենթարկված Այնթապի համայնքապետն ու մյուս ավագանիներն ազատ են արձակվել

Բռնություն գործադրելու կասկածանքով բերման ենթարկված Այնթապի համայնքապետն ու մյուս ավագանիներն ազատ են արձակվել
Իրավունք
18:22, 05 декабрь 2021
Այսօր առավոտյան բերման ենթարկված «Դավիթ Համբարձումյան» դաշինքի երեք թեկնածուներն ու ևս մեկ անձ ոստիկանությունից ազատ են արձակվել։ Civic.am-ի հետ զրուցում այս մասին հայտնեց փաստաբան Արման Կարապետյանը։ 

Նշենք, որ նրանց մեջ է Մասիսի Այնթապ բնակավայրի  համայնքապետ Կարեն Սարգսյանը։ 

«Ազատ են արձակվել, քանի որ չի հաստատվել տեղեկությունը, թե իբր նրանք բռնություն են գործադրել ընտրատարածքներում»,- ասաց փաստաբանը։ 

Մեր հարցին, թե դեպքով նախաքննություն լինելո՞ւ է, փաստաբանը պատասխանեց, որ դա չի բացառում, «սակայն չկա ոչ մի հստակություն, թե որ ընտրատարածքում, ինչ կերպով կամ ում նկատմամբ է եղել բռնությունը»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու անդամները բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Նրանց բերման էին ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածով (Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը նախատեսված արարք կատարելու կասկածանքով)։