Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղեգնաձորում համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ բերման ենթարկվի ընտրության նախաշեմին, հիմա էլ փորձում է դա վերածել քաղաքական կապիտալի

Եղեգնաձորում համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ բերման ենթարկվի ընտրության նախաշեմին, հիմա էլ փորձում է դա վերածել քաղաքական կապիտալի
Քաղաքականություն
18:16, 04 декабрь 2021
Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտե են բերման ենթարկվել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը և նրա նախընտրական շտաբը համակագողներից մի քանիսը, իսկ հետո ազատ են արձակվել։ 

Այս լուրը միանգամից սկսեց թիրախավորվել Դավիթ Հարությունյանի և նրա կողմնակիցների կողմից որպես բռնաճնշում, մյուս կողմից էլ որպես հաղթանակ՝ ազատ արձակվելու հետ կապված։ 

Սակայն այս տպավորությունը ցրվում է, երբ տեղեկանում ես մանրամասներին։ Civic.am-ի աղբյուրները Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Դավիթ Հարությունյանին արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հրավիրել են ցուցմունք տալու, սակայն Հարությունյանը հրաժարվել էր։ Թեև Հակակոռուպցիոն կոմիտեից նրան բազմիցս հայտնել են, որ նման կերպ շարունակելու պարագայում ստիպված կլինեն նրան բերման ենթարկել ցուցմունք վերցնելու համար։ Տպավորությունն այն է եղել, որ նա հենց դրան էլ ձգտում էր՝ բերման ենթարկվել նախընտրական շրջանում ընդամենը ցուցմունք տալու համար, հետո ազատ արձակվել։ 

Հիմա էլ թե՛ Հարությունյանը , թե՛ նրա թիմակիցները իրենց պահում են այնպես կարծես բանից լրիվ անտեղյակ էին և որ բերման ենթարկվելը անակնկալ էր նրանց համար, այնինչ դրան հասնելու համար Հարությունյանը ջանք չի խնայել։