Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում՝ ձերբակալությունների ահազանգով

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում՝ ձերբակալությունների ահազանգով
Հասարակություն
15:41, 24 март 2024
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում։