Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները
Իրավունք
14:41, 23 апрель 2024
Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները:

Արդարադատության միջազգային դատարանում «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի նախնական առարկությունների հիման վրա տեղի ունեցած նիստին ադրբեջանական պատվիրակությունը բանավոր փաստարկ է ներկայացնում։

Այս մասին ասվում է Միջազգային դատարանի հրապարակած տեղեկատվության մեջ։

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հայկական կողմի շահերը ներկայացնում է միջազգային  իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: