Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում պետության հովանավորմամբ ռասիստական ատելություն է սերմանվել էթնիկ հայերի նկատմամբ. Եղիշե Կիրակոսյան

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հարուցեց Ադրբեջանի դեմ այս դատավարությունը էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող քաղաքականության և գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ: