Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը կալանավորվել է

Ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը կալանավորվել է
Իրավունք
16:45, 04 декабрь 2021
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը մեղադրվում է իր ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման համար:

Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:

Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9400 եվրո: