Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բժիշկ Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

Բժիշկ Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
Իրավունք
16:05, 10 декабрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրավիրված հրատապ դատական նիստը: Դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց բավարարել պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը, և Չարչյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:

Չարչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: ՍԴ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը: