Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 պատգամավորներն ազատ կարձակվեն. «Հայաստան»

3 պատգամավորներն ազատ կարձակվեն. «Հայաստան»
Քաղաքականություն
20:06, 09 декабрь 2021
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:

«Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,-նշված է հայտարարության մեջ: