Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ փաստաբան

Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ փաստաբան
Իրավունք
14:17, 14 декабрь 2021
ԱԱԾ-ն «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացրել, ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է», - գրել է Կոչուբաևը։

Նշենք, որ Մանթաշյանը դատավոր Աննա Դանիբեկյանի անձնական տվյալի՝ քթի վիրահատության, մասին տեղեկությունը հրապարակելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված։