Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցող անձինք 15 հոգի են, նրանք ազատված են գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից․ ՍԴ-ում ԱՆ ներկայացուցիչ

Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցող անձինք 15 հոգի են, նրանք ազատված են գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից․ ՍԴ-ում ԱՆ ներկայացուցիչ
Իրավունք
13:45, 16 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՍԴ-ում վիճարկվեց ԱԺ «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումը՝ աշխատող քաղաքացիների համար սահմանված 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման փաստը գործատուին ներկայացնելու՝ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը: 

Ի պատասխան ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցին՝ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ թեստավորման պարտականությունից ազատված են բացարձակ հակացուցում ունեցող անձինք, որոնք քիչ են՝ 10-15 հոգի․ «Նրանք կարող են տեղավորվել պատվաստվածների կամ ՊՇՌ հետազոտություն անցած անձանց իմունային շերտի ներքո, նրանց համար պատվաստման պարտականություն նախատեսված չէ»։ 

Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ որոշում կայացնելու։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ ծավալուն աշխատանք է կատարվելու, հետևաբար որոշումը 1 կամ 2 օրվա ընթացքում չի հրապարակվի․ «Որոշումը հրապարակելուց 2 ժամ առաջ կողմերը կտեղեկացվեն»,- հավելեց ՍԴ նախագահը։