Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում պատգամավորների օգնականների միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

ԱԺ-ում պատգամավորների օգնականների միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել
Իրավունք
13:12, 21 декабрь 2021
2021թ. դեկտեմբերի 07-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի(անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ 

«Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,- գրել է Գալստյանը։