Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների կրակոցից զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով

Ադրբեջանցիների կրակոցից զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով
Հասարակություն
18:47, 28 сентябрь 2021
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մարտական դիրքում ՝ ադրբեջանցիների կողմից արձակված կրակոցից զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անձի սպանության փորձը՝ կապված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Բարեբախտաբար, կրակոցը վնասել է բազկի հատվածը եւ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։