Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել
Իրավունք
14:27, 05 июнь 2021
Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:


«Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»,- գրել է Պապոյանը:

Ավելի վաղ, Գայանե Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են Շուռնուխի ղեկավարի եղբորը` Արարատ Աղաբեկյանին ծնկաչոք տանում հարցաքննության: