Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ բաց քվեարկության արդյունքում քրեական դատավորների թեկնածուների 21 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը

ԲԴԽ բաց քվեարկության արդյունքում քրեական դատավորների թեկնածուների 21 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը
Իրավունք
21:21, 18 февраль 2022
Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի   փետրվարի 8-ին, 9-ին և 10-ին անցկացրել է դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացվող քրեական և քաղաքացիական մասնագիտացման որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը:

Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:

Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացված  քրեական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 21 հավակնորդ, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 16 հավակնորդ։

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:

Քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 21 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 16 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 10-ը․

Քրեական մասնագիտացում
Անդրեասյան Սաթենիկ Հարությունի
Բադալյան Նարեկ Սաշայի
Գրիգորյան Միքայել Միշայի
Իսրայելյան Հայկ Սերժիկի
Կարապետյան Արտակ Հայկի
Կիրակոսյան Մակար Գեղամի
Մանասյան Էդգար Սարգսի
Մանուկյան Հակոբ Մանվելի
Մարտիրոսյան Անի Արարատի
Մելիքսեթյան Ժենյա Անուշավանի
Նազարյան Ժենյա Էդիկի
Քաղաքացիական մասնագիտացում
Աղաքարյան Հայկ Վահանի
Անանյան Նարինե Վալերիկի
Գրիգորյան Գոհար Վարդանի
Երիջանյան Անի Մարատի
Կոստանյան Գոհար Սամվելի
Հարությունյան Արտուր Հաբեթի
Նիկողոսյան Շուշանիկ Դերենիկի
Պողոսյան Սյուզաննա Ստյոպայի
Քյուրքչյան Ալլա Արսենի
Քոթանջյան Գուրգեն Լևոնի