Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Աննա Դանիբեկյանը տուգանել է դատարանի դահլիճը լքած Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին

Դատավոր Աննա Դանիբեկյանը տուգանել է դատարանի դահլիճը լքած Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին
Իրավունք
15:43, 22 март 2022
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է տուգանել այսօրվա դատական նիստի ժամանակ դահլիճը լքած Արմեն Գևորգյանի պաշտպանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական խմբի հայտարարությունից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին: