Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
14:25, 16 ноябрь 2021
Այսօր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով վերսկսված դատական նիստը հետաձգվեց Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դատարանին հասցեագրված դիմումի պատճառով։ Վերջինս դիմումով Դատարանին խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ չի կարող ներկա գտնվել այսօրվա դատական նիստին՝ մեկ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով։ Լուսինե Սահակյանն էլ դիմումով հայտնել էր, որ ինքնազգացողության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրում է հետաձգել այն։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը, այդպիսով, հետաձգեց նիստը։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 13։00-ին։