Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Գևորգյանի պաշտպանները չէին ներկայացել դատարան

3 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Գևորգյանի պաշտպանները չէին ներկայացել դատարան
Իրավունք
14:06, 14 декабрь 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառքի գործով քննությունը։ 
 
Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։ 

Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը՝ ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը, սակայն, պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։  
 
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը։