Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի դատական նիստում դատավորը մերժեց Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց, որպեսզի ինչպես դատարանը պատասխանող կողմին է թույլատրվել լրացուցիչ ապացույցներ ներկայացնել, այնպես էլ իրենց թույլատրի լրացուցիչ  ապացույցներ ներկայացնել։

«Մեզ ներկայացվել է տեսանյութ, մեզ համար անսպասելի էր, որ դա կներկայացվի։  Եվ մենք կարծում ենք, որ բավական ապացույցներ կան, որոնք մենք զրկված ենք եղել մինչ այդ ներկայացնել։ Այժմ մենք խնդրում ենք, որ մեր միջնորդությունը բավարարվի և մեզ տրամադրվի հնարավորություն՝ ներկայացնել  ապացույցներ»,-ասաց Տիգրան Եգորյանը։

Միջնորդության վերաբերյալ հայտնելով իր դիրքորոշումը՝ հայցվոր կողմը հայտարարեց, որ դա անգամ քննության ենթակա չէ։

Դատարանը որոշեց մերժել այդ միջնորդությունը։