Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի շարք փաստեր են ձեռք բերվել՝ այդ թվում Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի եկամուտի և ամուսնու ապօրինի ծագում ունեցող գույքի գնման-վաճառքի արժեքի վերաբերյալ․ դատախազ

Այսօր՝ ապրիլի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ 

Դատախազը միջնորդեց դատարանին հայցի առարկայի փոփոխություն կատարել։ Ըստ միջնորդության՝ մի շարք փաստեր են ձեռք բերվել՝ այդ թվում Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի եկամուտի, Վլադիմիր Գասպարյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գնման-վաճառման արժեքի վերաբերյալ։ 

Դատախազը նշեց, որ օրինական եկամուտների փոփոխություն է եղել, ինչի հետևանքով էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման չափի փոփոխություն է եղել։ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Վարազդատ Ասատրյանն առարկեց միջնորդության ընդունման դեմ՝ նշելով, որ եթե կան գույքեր, որոնց միայն որոշակի տոկոսն է դիտարկվում ապօրինի, ապա դատախազությունը չի կարող 100 տոկոս բռնագանձում պահանջել։  

Նշենք, որ դատախազությունը պահանջում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Նախքան դատախազության կողմից միջնորդություն ներկայացնելը՝ բռնագանձման պահանջը կազմում էր շուրջ 2,1 միլիարդ դրամի գույք ու մոտ 170 միլիոն դրամ։ Միջնորդության քննությունը շարունակվում է։