Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, ամբիոնի դոցենտը և կաշառք տված մեկ անձ կալանավորվել են

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, ամբիոնի դոցենտը և կաշառք տված մեկ անձ կալանավորվել են
Իրավունք
14:21, 25 май 2023
Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և ԵՊՀ դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Նա նշեց, որ դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս և վերջիններիս կաշառք տված անձինք: