Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սկսվել է Նավալնիի դեմ դատը «ծայրահեղականության» գործով. նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում

Սկսվել է Նավալնիի դեմ դատը «ծայրահեղականության» գործով. նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում
Իրավունք
14:25, 19 июнь 2023
ՌԴ Վլադիմիրի մարզի № 6 գաղութում, որտեղ գտնվում է Ալեքսեյ Նավալնին, սկսվել է քաղաքական գործչի դեմ հարուցված նոր քրեական գործի դատական առաջին նիստը։ 

Նավալնիին մեղադրում են «ծայրահեղական համայնք» ստեղծելու, «ծայրահեղականության» կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող ոչ կոմերցիոն կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականությանը ֆինանսավորելու, անչափահասներին վտանգավոր գործողություններ կատարելու մեջ ներգրավելու, ինչպես նաև նացիզմը վերականգնելու մեջ:

Քաղաքական գործչին, ինչպես ինքն ու իր համախոհներն են ասել, սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

 Նավալնիի հետ միասին կդատեն «Նավալնի Live» YouTube ալիքի նախկին տեխնիկական տնօրեն Դանիել Խոլոդնիին։

Լրագրողներին, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, որոշել են չթողնել նիստերի դահլիճ։ Նրանք նիստի ընթացքին կարող են հետևել միայն առանձին սենյակում՝ տեսահեռարձակման միջոցով։ Նավալնիի ծնողներին նույնպես թույլ չեն տվել լինել դահլիճում։