«Նավալնի» ֆիլմը արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ

Մշակույթ
«Նավալնի» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերը ստրիմինգային HBO Max ծառայության և CNN Films-ի պատվերով, ստացել է ամերիյան կինոակադեմիայի մրցանակ՝ «Օսկար»: Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում երկուշաբթի լույս գիշերը՝ մարտի 13-ին։
Մրցանակը ռեժիսորի հետ միասին ստացել են Ալեքսեյ Նավալնիի կինը, դուստրն ու որդին՝ Յուլիան, Դարիան և Զախարը։ «Իմ ամուսինը բանտում է, որովհետև ճշմարտությունն է ասում»,- հայտարարել է Յուլիան «Դոլբի» թատրոնի բեմից։
Մրցանակաբաշխության ժամանակ ռեժիսորը երախտագիտություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին և Bellingcat-ի քննիչներ Խրիստո Գրոզևին և Մարիա Պևչիխին։
«Շնորհակալություն ձեր խիզախության համար։ Ամբողջ աշխարհը ձեզ հետ է»,- ասել է նա։
«Նավալնի» ֆիլմը 2020 թվականի օգոստոսին Տոմսկում քաղաքական գործչի թունավորման, նրա վերականգնման և Ռուսաստան վերադառնալու նախապատրաստության մասին է։ Նկարահանումները սկսվել են գրեթե պատահաբար, ասել է Ռոերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, վավերագրողի և Գրոզևի հետ ծանոթությունից, որին Նավալնիի հետ միասին հաջողվել է ջրի երես հանել ԱԴԾ աշխատակիցներին, ովքեր ենթադրաբար մահափորձ են կատարել քաղաքական գործչի դեմ: