Նեպալը ջրհեղեղից կրել է բազմամիլիարդանոց վնասներ

Նեպալին անհրաժեշտ կլինի առնվազն մի քանի միլիարդ դոլար՝ զանգվածային ջրհեղեղից հետո վերականգնվելու համար: 45 միլիարդ դոլարի տնտեսություն ունեցող երկիրը ստիպված կլինի միջազգային ֆինանսավորում փնտրել լայնածավալ վերականգնման համար: Այս մասին Bloomberg-ին ասել է երկրի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեն՝ գնահատականը անվանելով «տագնապալի»:


 

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, երբ մոտ մեկ շաբաթից վերջնականապես կհաշվարկվեն կորուստներն ու վնասները, դրանք կկազմեն առնվազն մի քանի միլիարդ դոլար: Նախնական գնահատականները լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ասել է Վագլեն:


 

Ֆինանսների նախարարի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ նեպալցի միլիարդատեր Բինոդ Չաուդհարին Bloomberg-ին ասել է, որ վերականգնման ծախսերը լիովին կարող են հասնել 5 միլիարդ դոլարի: