Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թբիլիսիում մանկապարտեզների ավելի քան 100 սան հոսպիտալացման կարիք է ունեցել թունավորման ախտանիշներով։
Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ Նրա խոսքով՝ երեխաներից և ոչ մեկի մոտ վիճակի վատթարացման ռիսկ չի եղել։
Նախարարն ընդգծել է, որ թունավորման պատճառները պարզվելու են քննության արդյունքներով։
Նշենք, որ զանգվածային թունավորումը տեղի է ունեցել Թբիլիսիի 20 մանկապարտեզում։ Ենթադրվում է, որ ինտոքսիկացիայի պատճառ է դարձել բակտերիալ վարակը, որի աղբյուրը կարող էին լինել մանկապարտեզներին մատակարարված սննդամթերքը։ Փաստի առթիվ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քննություն է իրականացնում մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սննդամթերքի արտադրության և իրացման հոդվածով։