Լրտեսական սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը զեկույց է պատրաստել Բաքվի համար. ԶԼՄ-ներ

Գերմանական հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, որը նախօրեին ձերբակալվել էր լրտեսության համար, ենթադրաբար վերլուծական զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետախուզության համար, հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։


Պարբերականի տեղեկություններով՝ Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և դրանք օգտագործել զեկույցը կազմելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տեղեկություններով, պետք է ուղարկվեր «օտարերկրյա անվտանգության հետախուզական աշխատակազմի աշխատակցին»։ Ենթադրյալ պատվիրատուն եղել է ադրբեջանական հետախուզության աշխատակից։ Միաժամանակ հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասե՞լ է հասցեատիրոջը։


Հաննինգը գլխավորել է BND-ն 1998-2005 թվականներին։ Հետախուզությունից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական ​​քարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։