Իսրայելը մտադիր չէ մշտապես օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա խաղաղ բնակչությանը․ Նեթանյահու
Ես ուզում եմ մի քանի կետ բացարձակապես հստակ նշել. Իսրայելը մտադիր չէ մշտապես օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա խաղաղ բնակչությանը․ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե պաղեստինցիների, և մենք դա անում ենք միջազգային իրավունքին լիովին համապատասխան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ Իսրայելը, շարունակելով ռմբակոծել Գազայի հատվածը, կորցնում է միջազգային հանրության աջակցությունը, և Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը պետք է փոխի իր մոտեցումը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում։

Նշենք նաև, որ ՄԱԿ-ի դատարանում, Հարավաֆրիկյան Հանրապետության դիմումի հիման վրա, մեկնարկել են Գազայում ցեղասպանության իրականացման մեղադրանքով Իսրայելի դեմ լսումները։ ՀԱՀ-ը պահանջում է դատարանից ժամանակավոր միջոց կիրառել, որը կպարտավորեցնի Իսրայելին անհապաղ դադարեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունները։

Անահիտ Խաչատրյան