Ֆրանսիայի «Վերածնունդ» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆան Սեժուրնեն փոխարինում է Կատրին Կոլոննային արտաքին գործերի նախարարի պաշտոնում․ գրում է
bfmtv.com-ը։
Quai d\'Orsay-ը (այսպես են կոչում Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը, քանի որ այն տեղակայված է Սեն գետի ձախ ափին, Օրսեյ առափնյա փողոցում- խմբ․) նոր վարձակալ ունի:
Ռաշիդա Դաթիին (փոխարինում է Ռիմա Աբդուլ Մալաքին) մշակույթի նախարար նշանակելուց հետո, սա երկրորդ անակնկալն է Գաբրիել Աթալի կառավարությունում:
Ի դեպ, 38-ամյա Ստեֆան Սեժուրնեն արտաքին գործերի ամենաերիտասարդ նախարարն է:
Սպասվում էր, որ նա կգլխավորի Մակրոնի ցուցակը հաջորդ եվրոպական ընտրություններում։
«Ես գնահատում եմ ինձ արված պատիվը: Ես կցանկանայի մեր երկրի եզակի ձայնը հասցնել աշխարհին», - գրել է Սեժուրնեն
X-ի իր միկրոբլոգում:
Ֆրանսիացիների համար մեծ անակնկալ է եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարության արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դաթիի նշանակումը մշակույթի նախարարի պաշտոնում. գրում է
The guardian-ը ։ Ֆրանսիացիները անսպասելի են որակել նրա քաղաքական վերադարձը Էմանուել Մակրոնի կառավարություն։
Ի դեպ, Դաթին դարձավ առաջին մահմեդական կինը, որը խոշոր պետական պաշտոն զբաղեցրեց Ֆրանսիայում։
Անահիտ Խաչատրյան