Աղդամի կենտրոնը Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականների համատեղ գործունեության հաջող օրինակ է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը։