Լեհաստանը հրատապ օգնություն է հատկացնում Ուկրաինային 1 միլիարդ դոլարի չափով
Ֆինանսական օգնություն է տրամադրվում ուկրաինական պետության դեմ Ռուսաստանի ռազմական ներխուժման հետ կապված։
Լեհաստանի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 4 միլիարդ զլոտի (մոտ 1 միլիարդ դոլար)։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, հայտնել է Լեհաստանի Ազգային բանկը. հաղորդում է korrespondent.net-ը:

«Լեհական ազգային բանկը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի Ազգային բանկին և ողջ ուկրաինացի ժողովրդին՝ ի դեմս ռուսական զինված հարձակման: Մենք հայտարարում ենք Ուկրաինայի Ազգային բանկին ցուցաբերվող անհրաժեշտ օգնության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր Ուկրաինային տնտեսական աջակցության նոր փաթեթի մասին: Լոնդոնը Կիևին երաշխավորում է մինչև 500 մլն դոլարի վարկեր։

Համաշխարհային բանկը նախատեսում է մինչև 350 մլն դոլար հատկացնել Ուկրաինային:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի