Այս գիշեր Կիևի վրա կատարվել է ամենազանգվածային հարձակումներից մեկը․ Օդային գրոհը տևել է ավելի քան 7 ժամ

Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը ամբողջ պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի հարվածներով Կիևի վրա կատարեցին ամենազանգվածային հարձակումներից մեկը։

Կիևի քաղաքային ռազմական վարչությունը նշել է, որ ա հուլիսին քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի յոթերորդ հարձակումն է։

Օդային գրոհը տևել է ավելի քան 7 ժամ։ ՀՕՊ ուժերն ու միջոցները Կիևի օդային տարածքում և մոտակայքում ոչնչացրել են ավելի քան երեք տասնյակ անօդաչու սարքեր։