Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրան չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»: