Վրաստանում փորձեր են նկատվում «ցնցելու իրավիճակը» և կրկնելու 2013 թվականի Մայդանի իրադարձությունները, սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի խառնվում այդ գործընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առկա է իրավիճակը ցնցելու փորձ։ Նմանատիպ իրադարձություններ մենք տեսել ենք մի ամբողջ շարք երկրներում։ Ամենաուղիղ զուգահեռը, որ կարելի է տանել, Ուկրաինայում Մայդանի իրադարձություններն են։ Նարնջագույն հեղափոխություն իրականացնելու փորձի նշաններ են:
Այն ամենը,
ինչ տեղի է ունենում Վրաստանում, Վրաստանի ներքին գործն է: Մենք չենք խառնվել և մտադիր
էլ չենք խառնվելու այդ գործընթացներին»,- վստահեցրել է նա։
Պեսկովի խոսքով՝ «Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում իրավիճակը
կայունացնելու և հանգստության վերադարձի համար»։
Պեսկովին
խնդրել են մեկնաբանել տեղեկատվությունը այն մասին, որ
ութ ռուսաստանցի է ձերբակալվել Վրաստանի ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների վրա հարձակման համար։ «Մենք
տեղեկություն չունենք, թե ովքեր են այդ մարդիկ։ Ակնհայտ է, որ նրանք, մասնակցելով
ուժայինների վրա հարձակումներին, խախտել են երկրի օրենքը»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։